Ես Լիդա Առաքելյանն եմ,նույն ինքը` Լիդուշիկը:Ծնվել եմ 1999թ. հուլիսի 11-ին,Երևանում:Սովորել եմ Երևանի Պ.Յավորովի անվան թ.131 հիմնական դպրոցում,ինչպես նաև Ավ. Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրի և շվիի բաժիններում:
2014թ-ից սովորում եմ Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջի վոկալի բաժնում, զուգահեռ սովորելով նաև հարվածային գործիքների բաժնում։ Մշտապես հաճախել եմ պարի ստուդիա և վոկալի անհատական դասերի:
2002-ի ապրիլից մինչև 2010-ի սեպտեմբեր հաճախել եմ հանրային ռադիոյի “Արևիկ” մանկապատանեկան անսամբլ: 2002թ.-ից մասնակցել եմ երգի ու պարի փառատոնների, համերգների, նկարահանվել տարբեր հեռուստահաղորդումներում, այդ թվում նաև որպես երաժշտական հաղորդումների հաղորդավար: Համերգային շրջագայություններով 2003-ին եղել եմ Սիրիայում, 2006-ին Բուլղարիայում, 2007- ին` Կիպրոսում, 2008-ին` Վրաստանում:
2003թ-ին ձայնագրվել է իմ առաջին անհատական երգը,իսկ 2008–ին նկարահանվել իմ առաջին տեսահոլովակը “Փոքրերի աշխարհ” երգի հիման վրա:Այն ինձ մեծ ճանաչում բերեց և շատ կարճ ժամանակում սիրվեց թե փոքրերի և թե մեծերի կողմից: Տեսահոլովակը ցուցադրվեց բոլոր հեռուստաալիքներով ու արժանացավ մրցանակների:
2010թ.ի հուլիսի 11-ին,ծննդյանս 11 ամյակի օրը տեղի ունեցավ իմ առաջին տեսասկավառակի շնորհանդեսը` իմ “Փոքրերի աշխարհ” և “Երգ եմ հորինել” տեսահոլովակներով:
2011-ին իմ "Պարը" երգով Հայաստանը ներկայացրեցի “Մանկական նոր ալիք 2011” միջազգային մրցույթում և արժանացա իտալական RAI UNO հեռուստաալիքի հատուկ մրցանակին , որի շնորհիվ հնարավորություն ստացա 2012-ի դեկտեմբերին Հռոմում մասնակցելու “Ti lascio una canzone 2012” հեռուստաշոուին որպես հատուկ հյուր: ”Նոր ալիք” մրցույթի կազմակերպիչների կողմից հնարավորություն ստացա նաև մասնակցելու ամենամյա ամանորյա համերգներին, ինչպես նաև հաջորդ տարիների “Մանկական նոր ալիք” մրցույթին որպես հյուր`կատարելով զուգերգեր ռուս աստղերից Դոմինիկ Ջոկերի․Տամարա Գվերդցիտելիի, Լեոնիդ Ագուտինի, Նիկոլայ Բասկովի հետ։
2012թ-ի փետրվարի 5–ին “X-մոլորակ” մանկական սրճարանում տեղի ունեցավ իմ առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը, որտեղ ներառված էին իմ 11անհատական երգերը:
2012թ-ի ապրիլին ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանի հետ դուետով ձայնագրվեցինք "Մամա" երգը, որի հիման վրա Արտյոմ Հարությունյանը նկարահանեց հերթական տեսահոլովակը:
2013թ հունվարին նկարահանեցինք իմ թվով 5-րդ տեսահոլովակը ամանորյա թեմայով "Թիկ-Թակ" երգի հիման վրա:
2013թ-ի հունվարի 19-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ իմ առաջին մենահամերգը 16 երգերի կենդանի կատարմամբ և "Էնջելս" պարային ակումբի մասնակցությամբ:/վիդեո/
2013թ-ի փետրվարի 24-ին Լոս Անջելեսի Ալեքս թատրոնում տեղի ունեցավ իմ երկրորդ մենահամերգը` մասնակցությամբ "Անուշ" պարային համույթի և Վովա Արզումանյանի:/վիդեո/
2013-ի հուլիսի 14-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ իմ երրորդ մենահամերգը:Համերգին որպես հատուկ հյուրեր հանդես եկան Նունե Եսայանը, Չեխիայից` 11-ամյա Դիանա Քալաշովան և Ֆրանսիայից` 11-ամյա Րաֆֆի Արտոն:Այդ օրը ես նշեցի նաև իմ ծննդյան 14 ամյակը:/վիդեո/
Մանկական Նոր Ալիք 2013-ին Յալտայում հանդիսատեսին ներկայացրեցի իմ և Դիանա Քալաշովայի "Քո Նման" տեսահոլովակը։
2013-ի դեկտեմբերի 28-ին ամանորյա ծրագրով մենահամերգ ունեցա Pasadena Civic Auditorium-ում Kilikia պարային համույթի հետ։ 2014-ին նկարահանվեց իմ 7-րդ տեսահոովակը՝ "Լա-Լա-Լա"-ն։
2014-ի հունիսին Էստոնիայի "Դվին" հայկական դպրոցի և հայ համայնքի հրավերով եղա Մերձբալթյան երկրներում ունենալով մենահամերգ,ինչպես նաև տալով մի քանի երգի վարպետության դասեր տեղի հայ մանուկներին։
2014-ի հոկտեմբերին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան համերգային դահլիճում տեղի ունեցավ իմ 6-րդ մենահամերգը։
2014-ի աշնանը Արտյոմ Հարությունյանը նկարահանեց իմ 8-րդ տեսահոլովակը՝ "Իմ Փոքրիկ Հայաստան"-ը։
2015թ մայիսին Լոս Անջելեսի Ալեքս թատրոնում կայացավ իմ 7-րդ մենահամերգը՝ կազմակերպված ARTN Shant և Arpi Production-ի կողմից։ 2015-ի հուլիսի 11-ին՝ ծննդյանս 16-րդ տարեդարձի օրը, կայացավ իմ 2-րդ CD-ի՝ "Իմ փոքրիկ Հայաստանի" շնորհանդեսը,որում ներառված էին 9 նոր երգեր և 3 կարաոկե տարբերակներ։
2015-ից մինչ այժմ մասնակցում եմ Unicef, World Vision, CDF Armenia հայկական գրասենյակների կազմակերպած միջոցառումներին՝ լինելով ՀՀ բոլոր մարզերում։
2015թ-ի աշնանը նկարահանվեց իմ հերթական տեսահոլովակը՝ "Հայաստանի Նոր Պատանին"։
2016-ին նկարահանվեցի ArmNewsTV-ի կողմից նկարահանվող "Աստեղային ժամ" Reality Show-ում։
2016-ի մայիսի 9-ին Արարատ քաղաքի հրապարակում տեղի ունեցավ իմ 8-րդ մենահամերգը։
2016-ի նոյեմբերի 28-ին Գլենդելի Ալեքս թատրոնում, դարձյալ ARTN Shant և Arpi Production-ի հրավերով, տեղի ունեցավ իմ 9-րդ մենահամերգը։
Այժմ աշխատում եմ նոր երգերի վրա և 2017-ին կներկայացնեմ նոր տեսահոլովակներ։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց ովքեր կրթել և ուսուցանել են ինձ , ինչպես նաև իմ մեծ ընտանիքին և հատկապես իմ տատիկին`Գոհարին, ով մշտապես իմ կողքին է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հանդիսատեսին և բոլոր այն մանուկներին ովքեր սիրում և կատարում են իմ երգերը:
Սիրով ձեր`
Լիդուշիկ