Սիրտս կարծես արթնացել է
Ու իր թևերը բացել է
Վեր, դեպի վեր
Սրտում առաջին սեր
Իմ ժամանակը սահում է
Բայց հոգուս մեջ միշտ պահում է
Լուսե հույսեր
Սրտում առաջին սեր
Իմ կյանքն է դարձել հեքիաթ
Ժպտում է հոգիս անընդհատ
Քեզ հետ իմ ասպետ բարի
Աշխարհն է սիրով լի
Իմ կյանքն է դարձել հեքիաթ
Երկինքս այնքան աստղազարդ
Քեզ հետ իմ փոքրիկ իշխան
Կյանքում հրաշքներ կան
Երբ դու բռնում ես իմ ձեռքը
Ու շշնջում ես իմ երգը
Զգում եմ զարկեր
Սրտում առաջին սեր
Քո աչքերի արևներն են
Լուսավորում խավարները
Տուր երազներ
Սրտում առաջին սեր
Իմ կյանքն է դարձել հեքիաթ
Ժպտում է հոգիս անընդհատ
Քեզ հետ իմ ասպետ բարի
Աշխարհն է սիրով լի
Իմ կյանքն է դարձել հեքիաթ
Երկինքս այնքան աստղազարդ
Քեզ հետ իմ փոքրիկ իշխան
Կյանքում հրաշքներ կան
Կյանքում հրաշքներ կան