Լիդուշիկը Էստոնիայում / մայիսի 25 – հունիսի 5 /
Էստոնիայի հայ համայնքի “Դվին” երգչախմբի և Տարտու քաղաքի “Մաշտոց” հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ջաննա Շահբազյանի կողմից հրավերքով մասնակցեցի Տալինում Հին քաղաքի օրվան նվիրված համերգային ծրագրին,”Կովկասյան ռիթմեր” երաժշտական փառատոնին,Տարտու քաղաքում երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգային ծրագրին: Այցելության շրջանակներում կայացավ համատեղ համերգ-հադիպում Տալինի համայնքի երգող և պարող փոքրիկների հետ,որն անցավ հանդիսատեսի հետ անկեղծ հարց ու պատասխանի ջերմ մթնոլորտում:Նշեմ,որ համերգին ներկա էր նաև Էստոնիայի հայ համայքի նախագահ Ռազմիկ Իվանյանը՝ ընտանիքի հետ:Տեղի ունեցան հանդիպումներ Տարտու քաղաքի հայ համայնաքի,Մաշտոց կիրակնօրյա դպրոցի սաների, ծնողների և նրանց մանկավարժներ՝ Վաչիկ Խաչատրյանի և Արմեն Շահբազյանի հետ :Ինչպես նաև հնարավորություն ունեցա այցելել Ռիգայի հայկական եկեղեցի ու ծանոթանալ եկեղեցու Տեր հայր Խոսրով Ստեփանյանի ու նրա ընտանիքի հետ:
Հրավերքով նախատեսված հանդիպումների ու ծրագրերի իրականացման,ինչպես նաև ջերմ հյուրնկալման համար խորին շնորհակալությունս եմ հայտնում հրաշալի մի հայ ընտանիքի՝ Սպարտակ և Ռուզաննա Հակոբջանյաններին և նրանց հիասքանչ աղջիկներին՝ Քրիստինե և Արմինե Հակոբջանյաններին:
Շնորհակալ եմ բոլորից,
Լիդուշիկ