11.07.2014
Երեկ՝ հուլիսի 11-ին, ընտանեկան ջերմ մթնոլորտում, հարազատներիս հետ նշեցի իմ 15 ամյակը:Գեղեցիկ նվերներից բացի անակնկալ նվեր ստացա ծնողներիս կողմից՝ վարդագույն կիթառ,ինչի համար անչափ ուրախացա:Սակայն անակնկալները դրանով չավարտվեցին…Այսօր շատ մեծ անակնկալ մատուցեցին ինձ իմ շատ սիրելի երաժշտական պրոդյուսեր Էդգար Ալեքսանյանը և Duetro Studio-ի մյուս անդամները միասին:Շատ հաճելի էր,երբ մտնելով ստւդիա տեսա շատ ծաղկեփնջեր և մի գեղեցիկ տորթ Duetro-ի կողմից:Անչափ շնորհակալ եմ Էդգար ջան քեզանից,իրոք անսպասելի էր և հաճելի:Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև բոլոր այն մարդկանց,ովքեր գեղեցիկ բարեմաղթանքներով,բացիկներով և նույնիսկ շատ գեղեցիկ բանաստեղծություններով ողողեցին իմ էջերը:Անչափ շնորհակալ եմ:
Շնորհակալություն
Սիրով Ձեր
Լիդուշիկ