Skip to main content

Կենսագրություն

Ես Լիդա Առաքելյանն եմ, նույն ինքը` Լիդուշիկը:Ծնվել եմ 1999թ. հուլիսի 11-ին,Երևանում:Սովորել եմ Երևանի Պ.Յավորովի անվան թ.131  հիմնական դպրոցում, ինչպես նաև Ավ. Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրի և շվիի բաժիններում:

2014թից 2018թվականին սովորելլ եմ Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջի վոկալի բաժնում, զուգահեռ սովորելով նաև հարվածային գործիքների բաժնում։   2018-ին ընդունվել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի Ջազփոփ ամբիոնի վոկալ տեսական բաժին, հիմա 3-րդ կուրսում եմ։ Մշտապես հաճախել եմ տարբեր ոճերի  պարային ստուդիաներ և վոկալի անհատական դասերի:

2002-ի ապրիլից մինչև 2010-ի սեպտեմբերը  հաճախել եմ հանրային հեռուստատեսության և  ռադիոյի  “Արևիկ”  վոկալ մանկապատանեկան անսամբլ։ 2002թ.-ից  մասնակցել եմ երգի ու պարի փառատոնների, համերգների երաժշտական նախագծերի , նկարահանվել տարբեր հեռուստահաղորդումներում, այդ թվում նաև որպես երաժշտական հաղորդումների հաղորդավար: Համերգային շրջագայություններով 2003-ին եղել եմ Սիրիայում, 2006-ին Բուլղարիայում, 2007- ին` Կիպրոսում, 2008-ին` Վրաստանում:

2003թին  ձայնագրվել է  իմ առաջին անհատական երգը, հաջորդաբար  ձայնագրվել են <<ՓՈՒՇԸ>>,<<Թզուկը>>,<<Սոխն ու սխտորը>>, <<Մրջյունները>>, <<Փոքրերի աշխարհ>> երգերը, իսկ 2008–ին նկարահանվել է  իմ առաջին տեսահոլովակը Փոքրերի աշխարհ երգի հիման վրա: Այն ինձ մեծ ճանաչում է  բերել  և շատ կարճ ժամանակում սիրվել թե՛ փոքրերի, և թե՛ մեծերի կողմից: Տեսահոլովակը ցուցադրվել է բոլոր հեռուստաալիքներով ու արժանացել է մրցանակների: 2010թ.ի հուլիսի 11-ին,ծննդյանս 11 ամյակի օրը տեղի է ունեցել  իմ առաջին տեսասկավառակի շնորհանդեսը`  “Փոքրերի աշխարհ և Երգ եմ հորինել տեսահոլովակներով:

2010 թվականի սեպտեմբերին<<Հայ արև>> երգով,<<Արևիկի>>հետ մասնակցել եմ մանկական ԵՎրոտեսիլ միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին և մեկ  միավորով զիջել հաղթողին ։

2010-ից 2014թ  ATV- ում   վարել եմ <<Տանը մենակ>> և <<TOP-5>> մանկապատանեկան  հաղորդաշարերը։ 2011-ին իմ Պարը երգով Հայաստանը ներկայացրել եմ Մանկական նոր ալիք 2011” Iմիջազգային մրցույթում և արժանացել  իտալական RAI UNO հեռուստաալիքի հատուկ մրցանակին , որի շնորհիվ հնարավորություն եմ  ստացել  2012-ի դեկտեմբերին  Հռոմում մասնակցելու “Ti lascio una canzone 2012” հեռուստաշոուին, որպես հատուկ հյուր: “Նոր ալիք մրցույթի կազմակերպիչների կողմից հնարավորություն եմ ստացել նաև մասնակցելու ամենամյա<<Песенька года>> ամանորյա համերգներին, ինչպես նաև հաջորդ տարիների Մանկական նոր ալիք մրցույթին, որպես հյուր կատարել եմ զուգերգեր ռուս աստղերի՝  Դոմինիկ Ջոկերի․ Տամարա Գվերդցիտելիի, Լեոնիդ Ագուտինի, Նիկոլայ Բասկովի հետ։

2012թի փետրվարի 5–ին  տեղի է ունեցել իմ առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը, որտեղ ներառված էին իմ 11անհատական երգերը։

2012-ի ապրիլին պատիվ եմ ունեցել հանդես գալ  << Նոր ալիքի>>  նախընտրական փուլի ժյուրիի կազմում։

2012թի ապրիլին  ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանի հետ  ձայնագրել ենք   դուետ Մամա երգը, որի հիման վրա Արտյոմ Հարությունյանը   նկարահանել է  հերթական տեսահոլովակը:

2013թ հունվարին նկարահանել ենք  իմ թվով 5-րդ տեսահոլովակը ամանորյա թեմայով ԹիկԹակ”  երգի հիման վրա:

2013թի հունվարի 19-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում  կայացել է իմ առաջին մենահամերգը՝ 16 երգերի կենդանի կատարմամբ և Էնջելս պարային ակումբի մասնակցությամբ:

2013թի փետրվարի 24-ին Լոս Անջելեսի Ալեքս թատրոնում տեղի է ունեցել իմ երկրորդ մենահամերգը` մասնակցությամբ Անուշ պարային համույթի և Վովա Արզումանյանի:

2013-ի հուլիսի 14-ին, Երևանի Արամ Խաչատրյանի անվ․ֆիլհարմոնիկ մեծ  համերգասրահում կայացել է  իմ երրորդ մենահամերգը: Համերգին որպես հատուկ հյուրեր հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստուհի  Նունե Եսայանը, Չեխիայից` 11-ամյա Դիանա Քալաշովան և Ֆրանսիայից` 11-ամյա Րաֆֆի Արտոն :Այդ օրը ես նշել եմ նաև իմ ծննդյան 14 ամյակը:

Մանկական Նոր Ալիք 2013-ին Յալտայում հանդիսատեսին եմ  ներկայացրել  իմ և Դիանա Քալաշովայի Քո Նմաներգի  տեսահոլովակը։

2013-ի  դեկտեմբերի 28-ին ամանորյա ծրագրով<<KNAR>>non-profit cultural corporation  հրավերով  մենահամերգ եմ  ունեցել Pasadena Civic Auditorium-ում Kilikia պարային համույթի հետ։

2014-ի հունիսին Էստոնիայի Դվին հայկական դպրոցի և հայ համայնքի հրավերով գտնվել եմ Մերձբալթյան երկրներում, ունենալով մենահամերգ, մասնակցել եմ <<кавказские ритмы>>Տալլին 2014-ին, ինչպես նաև անցկացրել եմ  վարպետության դասեր տեղի հայ մանուկների հետ։

2014-ին նկարահանվել եմ << Իմ փոքրիկ փեսացուն>>  գեղարվեստական ֆիլմում։

2014-ի հոկտեմբերին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան համերգային դահլիճում տեղի է ունեցել իմ 6-րդ մենահամերգը։

2013-ից 2014թ․  սովորել եմ <<Академия Игоря Крутого>>, 2014-ի  նոյեմբերին,    Բուլղարիայի Վառնա քաղաքում ակադեիայի ավարտական երեկոյին տեղի  է ունեցել , մեր՝շրջանավարտների, դիպլոմների հանդիսավոր հանձնումը։

2014-ին նկարահանվել էիմ 7-րդ տեսահոլովակը՝<<Լալալա>> երգի հիման վրա,որը ներկայացվել է Карусель TV <<Горячая десятка>>-յին և ամիսներ շարունակ եղել է լավագույն եռյակում։

2014-ին  Արտյոմ Հարությունյանը նկարահանեց իմ 8-րդ տեսահոլովակը՝ Իմ Փոքրիկ Հայաստան“-ը։  

2015թ մայիսին Լոս Անջելեսի Ալեքս թատրոնում կայացավ իմ 7-րդ մենահամերգը՝ կազմակերպված ARTN Shant և Arpi Production-ի կողմից։

2015-ի հուլիսի 11-ին՝ ծննդյանս 16-րդ տարեդարձի օրը, կայացելլ է իմ 2-րդ CD-ի՝ Իմ փոքրիկ Հայաստանի շնորհանդեսը,որում ներառված էին 9 նոր երգեր և 3 կարաոկե տարբերակներ։

2015-ից մինչև 2016թ  մասնակցել եմ Unicef, World Vision, CDF Armenia հայկական գրասենյակների կազմակերպած միջոցառումներին՝ լինելով ՀՀ 25 տարբեր քաղաքներում, մարզկենտրոններում։

2015թի աշնանը նկարահանվել է  իմ հերթական տեսահոլովակը՝ Հայաստանի Նոր Պատանին։

2016-ին ArmNewsTV-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի առաջարկով  նկարահանվել եմ   “Աստեղային ժամ” Reality Show-ում։ 

2016-ի մայիսի 9-ին Արարատ քաղաքի հրապարակում տեղի է ունեցել իմ 8-րդ մենահամերգը։

2016-ի նոյեմբերի 11-ին Գլենդելի Ալեքս թատրոնում, դարձյալ ARTN Shant և Arpi Production-ի հրավերով, տեղի է  ունեցել  իմ 9-րդ մենահամերգը։

2013-ին Gyurjinyan Production—ի կողմից արժանացել եմ <<Տարվա Լավագույն Երգչուհի>> մրցանակին։

2014-ին Gyurjinyan Production-<<Տարվա Լավագույն Երգչուհի>> մրցանակին։

2015-ին Gyurjinyan Production-<<Տարվա Լավագույն Երգչուհի>> մրցանակին։

2016-2017-ին Gyurjinyan Production-<<Տարվա Լավագույն Երգչուհի>> մրցանակին։

2017-2018-ին Gyurjinyan Production-<<Տարվա Լավագույն Երգչուհի>> մրցանակին։

2016-ին արժանացել եմ <<Տարվա լավագույն պատանի երգչուհի>> մրցանակին Հ 3TV:

2016-ին արժանացել եմ <<Հայ երգի պատանի դեսպան>>մրցանակին ԿենտրոնTV:

2013-ից 2019 թ մասնակցել եմ  բարեգործական  մեծ ծրագրի՝ <<Ես կամ>>,որը հեռարձակվել է <<Կենտրոն>> TV , օգնել հիվանդ, կարիքավոր երեխաներին

2003-ից 2008 ՀՀ  2-րդ  նախագահի  1-ին տիկնոջ և ՀՕՖ կազմակերպած բարեգործական միջոցառումներին։

2012-ից 2018թ մշտապես համագործակցել եմ 3-րդ նախագահի 1-ին տիկնոջ <<Նվիրիր կյանք>>բարեգործական հիմնադրամի հետ՝ օգնել լեյկոզով հիվադ մանուկներին։

2017-ին նկարահանել ենք իմ 9 -րդ տեսահոլովակը <<Սրտում առաջին սեր>> երգի հիման վրա, սահադաշտում, Հայաստանի գեղասահքի չեմպիոնի մասնակցությամբ։ Տեսահոլովակը գրավել է նաև  ISU-ի ուշադրությանը և նրանք գովեստի են արժանացրել;

2016-ի և 2017-ի մայիսհունիսին մասնակցել եմ  Rostelecom Armenia –ի կազմակերպած բարեգործական  համերգներին ՀՀի տարբեր քաղաքներում։

2017-ին Մոսկվայում,  Московский педагогический государственный университет музыкальный факультет института искусств , кафедра эстрадно-джазового искусства- ում  ստացել եմ վոկալի վարպետության դասեր 150-ից ավելի հեռուստատեսային եաժշտական շոու ծրագրերի հեղինակ, աշխարհահռչակ բեմադրիչ ռեժիսոր  Ալեքսանդր  Դավիդովիչ  Ռևզինից։

2018-ի փետրվարին և ապրլին << Նվիրիր կյանքի>> բաեգործական համերգ արյան քաղցկեղով հիվանդ երեխաների համար;

2018-ին <<Հավատա>> երգը իր տեսահոլովակով։

2018-ին <<Բարի օր>> երգի տեսահոլովակը։

2018-ի հոկտեմբերին մենահամերգ Վանաձորի Շառլ Ազնավուրի համերգասրահում։

2019-ի մայիսին նկարահանել ենք  <<ԵՍ ու դու>> երգի տեսահոլովակը։ 

2019-ին հունիսին մենահամերգ Գյումրիում։

2019-ի  հունիսին Օպերայի  և բալետի  ազգային  ակադեմիական  թատրոնում  համերգ։

2019-ի հոնիսին համերգ Առնո Բաբաջանյանի անվ ․ֆիլհարմոնիկ փոքր դահլիճում։

2019-ի հունիսին համերգ Արամ Խաչատրյան մեծ դահլիճում։

2019 –ի հունիսին Փարիզում եռօրյա համերգ՝ Մդոնում, Օնգյանում, Իսսի լե Մուլինոյում։

2019-ի հոկտեմբերի 1-ին Նոյեմբերյանում տեղի է ունեցել իմ մենահամերգը։

2019-ի դեկտեմբերին  Մոսկվայում,Կրեմլի համերգային մեծ դահլիճում ՝<< Տաշիշոու>>

2020-հունիսին  Cityofsmile  բարեգոծական հիմնադրամի ,1-ին տիկնոջ կազմակերպած  <<Միասին կարող ենք կյանքեր  փրկել>> բարեգործական  համերգ ՝արյան քաղցկեղով հիվանդ երեխաների համար։

2020-ի սեպտեմբերին <<Լիքը սեր>>երգի հիման վրա նկարահանել ենք տեսահոլովակ։

2020-ի մարտից մինչև հիմա նկարահանվում եմ  US ARMENIA TV –ի կողմից նկարահանվող << Խաբկանք>>հեռուստասերիալում։

Այժմ աշխատում եմ նոր երգերի վրա և  կներկայացնեմ  նոր տեսահոլովակներ։

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց ովքեր կրթել և ուսուցանել են ինձ , ինչպես նաև իմ մեծ ընտանիքին և հատկապես իմ տատիկին`Գոհարին, ով հանդիսանում է իմ պրոդյուսերը և  մշտապես իմ կողքին է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հանդիսատեսին և բոլոր այն մանուկներին ովքեր սիրում և կատարում են իմ երգերը:

1.«Սագիկի տրտունջ»

2.«Սոխն ու սխտորը»

3.«Թզուկը»

4.«Փուշը»

5.«Մրջունները»

6.«ԵՎ արև, և անձրև»

7.«Փոքրերի աշխարհ»

8.«Երգ եմ հորինել»

9.«Հայուհի եմ»

10.«Մանկություն»

11.«Պարը»

12.«Երևան»

13.«Շնորհավոր»

14.«Թիկ-թակ»

15.«Մամա»

16.«Ծնունդը քո»

17.«Քո նման»

18.«Բարին է հաղթում»

19.«Լա-լա-լա»

20.«Իմ փոքրիկ Հայաստան»

21.«Հայաստանի նոր պատանի»

22.«Իմ հայրենիք»

23.«Լավն է կյանքը»

4.«Սրտում առաջին»

25.«Հու-Հեյ»

26.«Հավատա»

27.«Սիրահարվել եմ»

28.«Բարի օր»

29.«Ես ու Դու»

30.«Լիքը սեր»

31․«Տարեդարձ է/ Happy birthday»

32․«Մայրիկ»

Ալբոմներ

«Փոքրերի աշխարհ»

«Իմ փոքրիկ Հայաստան»

Տեսահոլովակներ

«Փոքրերի աշխարհ» – 2009թ.

«Երգ եմ հորինել» – 2010թ.

«Պարը» -2011թ.

«Մամա»- 2012թ.

«Թիկ-Թակ»- 2013թ.

«Քո նման»- 2013թ.

«Լա լա լա»- 2014թ.

«Իմ փոքրիկ Հայաստան»- 2014թ.

«Հայաստանի նոր պատանի»- 2015թ.

«Սրտում առաջին սեր»- 2017թ.

«Բարի օր»- 2018թ.

«Ես ու դու»- 2019թ.

«Լիքը սեր»- 2021թ.

«Մայրիկ»-2021թ․